«Հրապարակ». Գալուստ Սահակյանը կրկին մեկնելու է Գերմանիա
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյան կվարի, առավել ստույգ' կբացի Գալուստ Սահակյանը, ապա քառօրյայի էստաֆետը կհանձնի ԱԺ փոխնախագահներին, որպես արձանագրում, որ ինքը լավ է, ամեն ինչ մնացել է ետևում: Չնայած, մեր տեղեկություններով, մեկ ամիս հետո նա կրկին մեկնելու է Գերմանիա' ևս մեկ ստուգում անցնելու:
Ի դեպ, ԱԺ այգում անվերջ զբոսնող Գրիգորիչը բաց չի թողնում ոտքով քայլելու որևէ հնարավորություն. վերջին շրջանում նա հաճախ է լինում ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հասկանալու' Ընտրական օրենսգիրքն այս քառօրյայի օրակարգ կմտնի՞, թե՞ արտահերթով կքննարկվի:
Ի դեպ, ԸՕ-ի քննարկումը հետաձգելու հանգամանքը ՀՀԿ-ից բացատրեցին այսպես․ «Կիսատ հարցերը շատ-շատ են, զուգահեռ քննարկումներ են ընթանում ԵՄ-միջազգային կառույցների հետ' դոնորական եւ այլ հարցերով, քաղհասարակության, ընդդիմության հետ, որից հետո նաեւ նախագահականի հետ համաձայնեցնելու խնդիրներ են առաջանալու, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից