Զլատան Իբրահիմովիչը մերժել է աստղաբաշխական աշխատավարձով առաջարկը
Սպորտ
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում:
Հարձակվողը մերժել է Չինաստանի առաջնությունում հանդես գալու տարբերակը, որտեղ նրան առաջարկել են տարեկան 76 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Սա երեք անգամ գերազանցում է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի աշխատավարձին:
Նշենք, որ շվեդ ֆուտբոլիստը փարիզյան թիմում հանդես է գալիս 2012թվականից և այս ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու