Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար 

Ալիևյան պատերազմի դրդապատճառները

Վերլուծական

Հայտնի է, որ ցանկացած պատերազմի հիմքում, սովորաբար, ընկած են լինում շատ կոնկրետ նախադրյալներ ու դրդապատճառներ, որոնց ազդեցության տակ էլ, խոշոր հաշվով, բռնկվում է պատերազմի առաջին կայծը: Հիմա կփորձենք հասկանալ, թե որոնք էին այն գլխավոր նախադրյալները, որ ստիպեցին Ադրբեջանին գնալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապահով ու անգամ բլից-կրիգի փորձ ձեռնարկել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի:

Այն, որ հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանի ու դրա ղեկավարի գլխին կուտակված խնդիրները ժամանակի հետ միայն աճման միտումներ էին դրսևորում, հայտնի իրողություն է: Ալիևին շարունակ հասկանալ էին տալիս, որ ինքը մնացել է բացարձակապես միայնակ իր աշխարհընկալումներում, ու աշխարհում հետզհետե պակասում է այն երկրների թիվը, որոնք, սովորաբար, կիսում էին նրա տեսակետները: Իսկ վերջերս ԱՄՆ նահանգներից մեկի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարծես սառը ջուր լիներ՝ լցված Ալիևի գլխին՝ անեկբայորեն ակնարկելու նրան, որ քաղաքակիրթ մարդկությունն այլևս մտադիր չէ գերի գնալ ադրբեջանական նավթադոլարներին ու «աչք փակել» ճշմարտության վրա:

Բայց սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հարցում ոչինչ այնքան վճռական նշանակություն չունեցավ, որքան Վաշինգտոնում Ալիևի կրած դիվանագիտական պարտությունը. այստեղ Իլհամը համոզվեց, որ իր երկրի տևական ջանքերը՝ աշխարհին մատուցելու ԼՂ հակամարտության էության մասին սեփական վարկածը, այլևս տապալվել են:

Ալիևի համար, թերևս, վաղուց էր հասկանալի դարձել, որ ԵԱՀԿ ՄԽ-ը, որը, ինչպես գիտեք, այն հիմնական միջազգային կառույցն է, որ զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, այլևս հավասարության նշան չի դնում հակամարտող կողմերի միջև, իսկ Բաքվի միակողմանի սադրանքներն այսուհետ արժանանալու են ամենևին էլ ոչ լղոզված գնահատականների. միջազգային հանրությունն իրերը կոչելու է իրենց անուններով և վերջապես մատնացույց է անելու Բաքվին իր տեղը:

Ըստ մեզ՝ պակաս կարևոր գործոն չէ նաև տնտեսականը, որը ևս չի կարելի հաշվի չառնել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի համար բառացիորեն կենսական նշանակություն ունեցող նավթն այլևս դադարում է հզորագույն գործոն լինելուց միջազգային քաղաքականությունում՝ գոնե Բաքվի պարագայում. նավթի համաշխարհային գներն իջնում են, ինչի հետևանքով նվազում է նաև Բաքվի եկամուտները, որն էլ, իր հերթին, ուղղակիորեն ազդում է Ադրբեջանի միջազգային կշռի վրա, քանի որ հայտնի է՝ հատկապես Արևմուտքի համակրանքն իր կողմը թեքելու համար Բաքուն նավթադոլարներով պարբերաբար ու բավական առատաձեռնորեն «մաղարիչներ» էր անում համապատասխան արևմտյան չինովնիկներին, որոնք էլ պարտավորվում էին անել իրենցից կախված ամեն բան՝ միջազգային հարթակներում Բաքվի համար կաևորագույն հարցերում Ադրբեջանի շահերը չանտեսելու ուղղությամբ:

Բացի արտաքին ու տնտեսկան գործոններից, ինչ խոսք, որոշիչ դերակատարություն է ունեցել նաև ներքին գործոնը՝ ներադրբեջանականը: Ինչպես, հավանաբար, գիտեք, Ադրբեջանի ներկայիս ֆինանսատնտեսական վիճակն այնքան է վատթարացել, որ շատ միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ համեմատելի է միայն այդ երկրի՝ 90-ականներին ունեցած տնտեսական մակարդակի հետ. այլ խոսքով՝ ամենևին էլ չի բացառվում, որ իր ու իր կլանի կաշին փրկելու, համաժողովրդական հնարավոր ապստամբությունից խույս տալու համար է նաև, որ Ալիևը գնում է նման արկածախնդրության՝ արտաքին ռիսկի ենթարկելով ամեն ինչ, այն ամենը, ինչ տասնամյակներով կուտակել է Ալիևների կլանը:

Ինչպիսի դրդապատճառներ էլ ունենա ալիևյան նոր արկածախնդրությունը, պարզ է մեկ բան. նա բացարձակապես ոչ մի շանս չունի՝ որևիցե հաջողություն գրանցելու սեփական ակտիվում. հաջողության համար անհրաժեշտ որևիցե նախապայման ազերիներն այժմ չունեն, չունեն անգամ իրենց մեծ եղբայրների՝ թուրքերի հաստատ աջակցությունը, քանի որ ներկայիս ռուս-թուրքական լարված հարաբերությունների կրակին «յուղ լցնել» ցանկացող ոչ մի կենդանի շունչ Անկարայում պարզապես գոյություն չունի. այնտեղ լավ են հասկանում, որ ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ՀՀ-ի դեմ, Մոսկվայում ընկալվելու է որպես հարված Անդրկովկասում ռուսական շահերին, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն անձամբ Էրդողանի, այլև ողջ թուրքական պետականության համար:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում
Ամենադիտված