Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Աշխարհի հզորները չեն դատապարտում նախահարձակ Ադրբեջանին, մինչդեռ 1 ժամն անգամ կարող է որոշիչ լինել լայնածավալ պատերազմի անցման առումով (լուսանկարներ)

Քաղաքական

Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սկսած ու շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք երկու կողմից էլ ուղեկցվել են մարդկային կորուստներով ու վիրավորներով, դեռ պատերազմ չեն, բայց մոտ են դրան: Ինչպես արդեն հայտնի է, թշնամին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով գրոհելով, գործի է դրել նաև տանկեր, հրետանի, համազարկային կրակի «Գրադ» հրթիռային կայանքներ, ռազմական ավիացիա:

Հիմա տեսնենք, թե այս իրավիճակն ինչով է տարբերվում պատերազմից: Ադրբեջանն իր ռազմական ավիացիայում ունի ինքնաթիռներ (կործանիչներ, գրոհայիններ, մարտավարական նշանակության ռմբակոծիչներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր), որոնցից փաստորեն առայժմ չի գործադրել միայն ինքնաթիռները: Չի գործադրել նաև «Գրադ»-ից իր արկերի ավերիչ ուժով առավել հզոր և հեռահար համազարկային կրակի հրթիռային կայանքները, «Երկիր-երկիր» դասի մարտավարական նշանակության հրթիռները, մարտի դաշտ կամ ճակատի տարբեր հատվածներ չի նետել նաև իր ունեցած բոլոր տանկերը և զինվորներին, նրանց մասնակցությունը թեև աննախադեպ, բայց դեռ սահմանափակ է: Ահա միայն այսքանով են ներկայիս լայնամասշտաբ ռազմական գործողությունները տարբերվում լայնածավալ պատերազմից, ու մեկ էլ նրանով, որ Ադրբեջանն իր ռազմական ինքնաթիռները, «Գրադ»-ից առավել հզոր համազարկային կրակի հրթիռային կայանքները և մարտավարական նշանակության հրթիռները չգործադրելով, չի գրոհել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի և Արցախի խորքում գտնվող այլ բնակավայրերի ու զորամասերի վրա: Եթե վերոնշյալը դառնա իրականություն, ապա միանգամայն տրամաբանական ու սպասելի է, որ իրադարձությունների զարգացումը լայնամասշտաբ պատերազմի բռնկման կհանգեցնի նաև Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև:

Քանի որ Ադրբեջանի սադրիչ ու սանձարձակ գործողությունների հետևանքով երկու կողմերը կանգնել են լայնամասշտաբ պատերազմի շեմին, մեզ, բնականաբար, հետաքրքրեց աշխարհի հզորների և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների' ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, հենց Մինսկի խմբի, նրա անդամ համանախագահների, միջազգային համապատասխան կառույցների արձագանքը: Արդյոք այդ արձագանքը համարժե՞ք է կատարվածին և այժմ ծավալվող իրադարձություններին: Ցավով, բայց և առանց զարմանքի պետք է արձանագրենք, որ համարժեք չէ, իսկ վերոնշյալներից որոշների կողմից բացակայում է ընդհանրապես: Դեռ լռում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերրին, ինչպես նաև Սպիտակ տան և Պետքարտուղարության ներկայացուցիչները:

Լռում են նաև Ֆրանսիայի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Իրավիճակին բոլորովին համարժեք չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարությունը: Ադրբեջանին դատապարտող, զսպող ոչ մի խոսք այդ հայտարարությունում չկա: Իսկ այն, ինչ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում իր աղբյուրը, պարզապես խայտառակում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ աղբյուրն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որտեղ կքննարկվի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հարցը։ Ի՞նչ իրավիճակի կտրուկ սրում, իրավիճակի կտրուկ սրումներ նախկինում էլ են եղել, հիմա աննախադեպ ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ են, ինչպես արդեն փաստեցինք, երկու կողմերը կանգնած են պատերազմի շեմին: Ընդ որում, 2 օր հետո Վիեննայում նախատեսված քննարկումն էլ դեռ Ադրբեջանին դատապարտող, զսպող հայտարարություն չէ, անհայտ է, թե քննարկման արդյունքում ինչ հայտարարություն կլինի, մինչդեռ ներկայումս ծավալվող գործողություններում 1 ժամն անգամ կարող է որոշիչ լինել լայնածավալ պատերազմի անցման առումով:

Լռում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ն ընդհանրապես, ինչպես նաև Եվրախորհուրդը:
Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի, նրա համապատասխան ներկայացուցիչների արձագանքը: Այն բոլոր մյուսներից դրականորեն առանձնանում է, սակայն նույնպես գոհացուցիչ չէ և համարժեք չէ իրավիճակին: «ՌԻԱ Նովոստիին» ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տեղեկացմամբ, Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը: Դեռ ուսումնասիրում են, չգիտե՞ն որ պետությունն է նախահարձակ եղել, գերտերություններ հանդիսացող ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետախուզությունները, որոնց տրամադրության տակ են նաև սպաների ուսադիրները ցույց տվող տիեզերական հետախուզության միջոցները, չգիտե՞ն դա, չգիտե՞ն ճշմարտությունը… Ի՞նչն են ուսումնասիրում, քյավառցին կասեր' «Խարիրի կեսը հիսունն է»:

«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունները: Զախարովան այս կոչն Ադրբեջանին պետք է աներ, ոչ թե երկու կողմերին, որովհետև հայկական կողմը չէ, որ սկսել է այդ «բռնությունը», լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը, ԼՂՀ ՊԲ-ն պաշտպանվում ու պաշտպանում է հայկական բնակավայրերը, միաժամանակ դաս տալիս նախահարձակ ագրեսորին:

Զախարովան նաև ասել է' «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը», ապա ընդգծել, որ Մոսկվայում «ծայրահեղ մտահոգությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ սրման մասին հաղորդագրությունները»: Ռուսաստանի ԱԳՆ-ն զսպվածության և ռազմական բախումների հրատապ դադարեցման կոչ է արել կողմերին: Թերևս ավելորդ է ասել, որ իրավիճակի զարգացմանը հետևելը և մտահոգություն արտահայտելը շատ քիչ են, իսկ երկու կողմին նույն նժարի վրա դնելը, երկուսին էլ ռազմական բախումների հրատապ դադարեցման կոչ անելը, այսինքն' հավասար մոտեցում ցուցաբերելը և ագրեսորին' նախահարձակ Ադրբեջանին չդատապարտելը վաղուց իր անարդյունավետ և արատավոր լինելն ապացուցած քաղաքականություն է, որից մեր թշնամին ձեռք բերելով իր արարքների համար ոչ միայն չպատժվելու, այլև չդատապարտվելու, չմեղադրվելու, նույնիսկ չքննադատվելու վստահություն, գնալով ավելի լկտիացավ: Պաշտոնական բաքվի ներկայիս ռազմաքաղաքական լկտիությունը հետևանքն է նաև նրա, որ մինչ օրս վարած նրա քաղաքականությունը համապատասխան գնահատականի ու վերաբերմունքի չի արժանացել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից:

Այնուամենայնիվ, այս ամենի համապատկերին դրականորեն է առանձնանում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն արդեն ունի և արտահայտել է իրավիճակից բխող իր օբյեկտիվ դիրքորոշումը: Ավելին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արտահայտել է իր խոր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա նույնպես ոչ թե հենց Ադրբեջանին, այլ հակամարտող կողմերին է կոչ արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:

Անշուշտ, հասկանալի է, որ այդ կոչը միայն Ադրբեջանին ուղղելու պարագայում, Ռուսաստանը կվնասի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և տարածաշրջանում ունեցած իր ռազմաքաղաքական շահերը: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի առնչությամբ: Ուրեմն ի՞նչ՝ ստացվում է, որ Ադրբեջանին հաջողվել է երկու գերտերությունների հակասություններից օգտվելով, տարածաշրջանում նրանց շահերը դարձնել իրեն պատա՞նդ…

Միանգամայն համամիտ ենք այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ասածին.
«Սա անթույլատրելի, դատապարտելի արարք է, որը պետք է կանխվի հենց միջազգային հանրության կողմից: Որովհետև Ալիևը ցույց տվեց, որ անպատժելիութունը ծնում է նոր հանցագործություններ: Ադրբեջանը ցույց տվեց, որ երբ քթին չի ուտում, նման քայլերի է դիմում»:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Շարմազանովը նաև հավելել է, որ «Ադրբեջանի նման քայլն ահաբեկչություն է նաև Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հանցագործ իշխանությունների նման լկտի և ահաբեկչական պահվածքն արդյունք է նաև միջազգային հանրության ընդհանուր և անհասցե հայտարարությունների և գնահատականների»:

Մինսկի խմբի համանախագահ պետություններն այս իրավիճակում պետք է գոնե բարոյաքաղաքական հարթությունում հրապարակայնորեն աջակցեն հայկական զինուժի կանխարգելիչ գործողություններին, և ոչ թե երկու կողմին էլ ուղղեն զսպվածության, կրակն անհապաղ դադարեցնելու կոչեր:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված