Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները. Գերմանիայի ԱԳն
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ: Ինչպես տեղեկացրել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից, նախարար Շտայնմայերը մտահոգություն է հայտնել նաև մարդկային կորուստների համար, մասնավորապես քաղաքացիական անձանց շրջանում:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին