Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարպության քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում իրադարձությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին vesti.ru-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Գիշերվա իրադարձությունները կարող են բերել լայնամասշտաբ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն: Այս հարցով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. այն է՝ կրակի դադարեցում և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորում»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին