Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ բանակցային սեղան վերադառնալու կոչ է անում
Քաղաքական
Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի ինտենսիվացմամբ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը տարածած հաղորդագրությամբ ցավ է հայտնում մարդկային կորուստների առնչությամբ, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերով:
«Իր երրորդ տասնամյակին մոտեցող այս հակամարտությունը կարգավորման այլ ելք չունի, քան լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով, որին հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը: Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանին: Այս նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու»,- ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին