Հարյուրավոր կամավորներ Ստեփանակերտի հրապարակում են. սպասում են դիրքեր բարձրանալու հրամանի (լուսանկարներ)
Հասարակություն
Ստեփանակերտի հրապարակն այս պահին մարդաշատ է: Ինչպես տեղից հաղորդում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ սահման մեկնելու պատրաստակամություն են հայտնում:
Նրանք այս պահին գրանցվում են Արցախի մշակույթի պալատում:
Քաղաքացիների խոսքով՝ իրենց չի հետաքրքրում, թե հատկապես ուր կտանեն իրենց, կարևորը՝ ինչ-որ կերպ օգտակար լինեն ազգին:
Հրապարակում ավտոբուսները պատրաստ կանգնած են՝ սպասելով շարժվելու իրենց հերթին: Նշենք, որ մարդկանց մոտ վախի զգացողություն չկա, Արցախում էլ խուճապ չկա:





















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան