Թուրքիան «արդարացրել» է Ադրբեջանի ոտնձգությունը ԼՂՀ-ի դեմ
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել է, ճիշտ կլինի ասել՝ զեկուցել է ԼՂՀ-ի հետ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի հարձակումների հետ կապված իրադարձություններն իր «ավագ եղբոր»' Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Իսմեթ Յըլմազի և գլխավոր շտաբի պետ Հուլուսի Հաքարի հետ: Վերջիններս պաշտպանություն են հայտնել Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, թուրքական կողմը «արդարացրել» է ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը, հայտարարել «Ադրբեջանի լիակատար իրավացի լինելու» մասին և վճռական պաշտպանություն հայտնել Բաքվին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին