Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից. Նորվեգիայի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ լարումը խորը մտահոգության առիթ է տալիս: Նման հայտարարությամբ է հանդես եկել Նորվեգիայի արտգործնախարար Բյորգե Բրենդեն:
«Նորվեգիան կոչ է անում հակամարտության կողմերին՝ դադարեցնել թշնամական գործողությունները և հարգել 1994թվականի հրադադարը: Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- նշել է Բրենդեն:
Նա Նորվեգիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,- ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին