Անմիջապես դադարեցնել զինված գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության օգտագործման և մեծ քանակությամբ զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է, որ գլխավոր քարտուղարը կոչ է անում հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել զինված գործողությունները, ամբողջությամբ կատարել հրադադարի համաձայնությունն ու անմիջապես քայլեր ձեռնարկել իրադրության կարգավորման ուղղությամբ:
Պան Գի Մունին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ ծանր զինատեսակներ են օգտագործվում: Նա մտահոգված է նաև մեծ քանակությամբ զոհերի մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրադրության լուծման վրա և հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը բանակցությունների հիման վրա»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին