Ստեփանակերտում փակ են խանութներն ու ռեստորանները. տոնակատարությունները չեղյալ են հայտարարված. Ստեփանակերտ են այցելել օտարերկրյա բազմաթիվ լրագրողներ
Արցախ
Այսօր առավոտվանից Ստեփանակերտը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ են ժամանել՝ լուսաբանելու կատարվածը։
Ստեփանակերտում փակ են խանութներն ու ռեստորանները, հարսանիքներ և այլ տոնակատարություններ չեղյալ են հայտարարված։
Երեկ հայտնել էինք, որ կենտրոնական հրապարակում կամավորների զինվորագրում էր ընթանում, ինչը շարունակվեց ողջ գիշեր։
Նշենք, որ այստեղ աշխատելու նպատակով Երևանից բազմաթիվ բժիշկներ են եկել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան