Կորցրած դիրքերի մասին
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորցրած դիրքերի մասին
1․ Դիրք ասվածը ո՛չ Ատլանտյան պատն ա, ո՛չ Մաժինոյի գիծը, ո՛չ էլ Մինաս Տիրիթը: Դիրքը սովորաբար խրամատավորված հատված ա՝ մի քանի կրակակետով ու բլինդաժով, որը պահում ա 7-10 հոգուց բաղկացած ստորաբաժանման ուժերով:
2․ Եթե 7-10 հոգու դեմ դուրս ա գալիս 100-200 զորք, որին օգնում ա զրահատեխնիկա ու հրետանի, դիրքը կարող են կորցնել էլ՝ պաշտպանների զոհվելու, կամ էլ նահանջելու արդյունքում։
3․ Կորցրած դիրքը չի դառնում Ատլանտյան պատ, Մաժինոյի գիծ ու Մինաս Տիրիթ ու իրեն նորից կարելի է հետ վերցնել՝ արդեն մեր կողմից ավելի խոշոր հակագրոհ անելով։
4․ Գրոհներ, հակագրոհներ, նահանջներ ու այլ տակտիկական գործողություններ անելը զինվորականների գործն ա ու իրանք տեղում ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք անել ու որտեղ: Համենայն դեպս, ֆեյսբուքյան գիտուններից ավելի լավ գիտեն, դրա համար, շարունակում ենք պահպանել զգոնությունը ու չենք տրվում ախմախությունների:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը