«Հենոն գոլ խփե՞լ ա, բա «Ռեալս» ի՞նչ ա արել». դիրքերից զանգահարած զինվորների «դուխը միլիոն է»
Բլոգոսֆերա
Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընկերոջս կրտսեր եղբայրը, էլի առաջին գծում է: Քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի: Ասում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ նորություն ունես: Ասեց, որ լուսաբացին ա եղբոր հետ խոսացել:
Մոտավորապես սենց խոսակցություն ա եղել երկու եղբայրների միջև:
- Ո՞նց ես ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է:
- Լավ եմ, բոլորս լավ ենք: Չեմ կարա ասեմ՝ որտեղ ենք, բայց լավ ենք, բոլորս ողջ-առողջ: Լավ, ժամանակ չկա, դեռ մնացած տղերքն էլ տուն պիտի զանգեն: Դու էն ասա, երեկ «Բորուսսիան» ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա:
- «Բորուսիան» հաղթել ա, Հենոն էլ երկու գոլային փոխանցում ա արել:
- Արա, ջա՜ն: Տղե՜րք, Հենոն երեկ երկու հատ գոլեվոյ ա արել: Լսի, բա Ռեալս» ինչ ա արել: Էլի կրվե՞լ են....
- Չէ, էդտեղ էլ ա, քո ուզածով, 2:1 հաղթել են...
- Չէ լու՞րջ, վայ քու արա, Բարսին իրենց դաշտու՞մ մզցրե՞լ են... լավ օտբոյ եմ տալիս, ժամանակ չկա, մի քանի րոպեից էլ կապ չենք ունենա: Չմտածեք մեր մասին: Ահագին պայմանագրային հոպարներ են եկել զորամաս, դուխներս միլիոն ա»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը