Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը. Անդրեն նոր երգ է ներկայացրել՝ «Ես չեմ ուզում պատերազմ լինի»
Բլոգոսֆերա
Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նոր երգի հոլովակը և գրել.
«Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։
Որպես Հայ և Արցախցի, այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ էլ առիթը։
Ես չեմ ուզում պատերազմ լինի...
Երգի հեղինակ՝ Իրինա Փիրումյան»:
Երգիչն օգտագործել է #War #NKpeace #Artsakh #Armenia #Karabakh #KarabakhNow հեշթեգերը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը