Ինչո՞ւ է Ադրբեջանն ակտիվացել Տավուշի ուղղությամբ. պատճառներ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը նվազագույնը 4 նպատակ կարող է հետապնդել:
Առաջին, Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի սահմանի հայկական գյուղերը բավականին մոտ են «ակտիվության օջախին»:
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է շեղել հայկական զինուժի ուշադրությունը հիմնական հարվածային ուղղությունից:
Երրորդ, Ադրբեջանը «ստիպում» է Հայաստանին իր ողջ ռեսուրսները չուղղել Արցախ՝ ուժեր կուտակել նաև Տավուշի հատվածում:
Չորրորդ, չի բացառվում, որ Ադրբեջանը դիտարկում է նաև «երկրորդ» (Տավուշ), հետագայում նաև «երրորդ ճակատի» (Նախիջևան) բացման հնարավորությունը:
Համենայդեպս, արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև Տավուշի ուղղությամբ որոշակի կուտակումների մասին»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը