Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

ԻԼԻՊ-ը՝ Ալիևի գլխավոր դաշնակից

Վերլուծական

Եկե՛ք անկեղծ լինենք և ինքներս մեզ խոստովանենք, որ մեր ակնկալիքները՝ կապված Ադրբեջանի խուլիգանական վարքագծի վերաբերյալ աշխարհի հավանական արձագանքի հետ, չարդարացվեցին: Աշխարհի ուժային կենտրոնները, ըստ էության, հավասարության նշան դնելով հակամարտող կողմերի միջև, մի տեսակ կրավորական դիրքորոշում որդեգրեցին հակամարտության բռնկման հենց սկզբից՝ նախընտրելով ստանձնել ավելի շատ արբիտրի կամ դիտորդի դեր, քան՝ խաղարարարի. արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են դաժանագույն մարտեր համապատասխան բախման կետերում, սակայն աշխարհը որևէ կերպ չի շտապում սանձել ազերի հրոսակներին:

Թե հատկապես ինչի հետ կարող է այս ամենը կապված լինել, դատողությունները շատ են ու բազմազան. ոմանք այս ամենը կապում են գերտերությունների՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական շահերի, ոմանք Ալիևի դիրքերն Ադրբեջանում թուլացնելու Արևմուտքի ցանկության և այլնի հետ:

Ինչ խոսք, բոլոր վերը թվարկած տարբերակներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի որ բոլորն էլ, ըստ մեզ, միանգամայն տրամաբանական են, ռացիոնալ: Բայց մինչ աշխարհը ու այն կառավարող տերությունները փորձում են ինչ-որ կերպ կողմնորոշվել ու գլուխ հանել այս խճճված պատմությունից, Ադրբեջանը հետզհետե է՛լ ավելի վտանգավոր է դառնում, թերևս, ոչ այնքան Հայաստանի, որքան իրենց քաղաքակրթության սկզբնաղբյուր ու նախապատճառ հռչակած երկրների համար: Մասնավորապես՝ պարզվում է, որ ըստ ճշտված ու միանգամայն հավաստի տեղեկատվության՝ այսպես կոչված «Իսլամական պետության» մարտիկների ներգրավվածությունն Արցախի դեմ Ադրբեջանի մղած պայքարում հաստատվել է փաստերով: Ինչպես համարում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, սա աներկբա ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը, որն առանց այն էլ տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն էր, այժմ արդեն վերածվել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպության՝ Հարավային Կովկասում:

Այն, որ Ադրբեջանը, իր ծագման օրվանից, ահաբեկչական նորագոյացություն է եղել Հարավային Կովկասում՝ սկսած դեռևս 20-րդ դարի սկզբներից, մեզ համար գոնե հանրահայտ ճշմարտություն է: Այն իր գոյությամբ, ըստ էության, պարտական է բոլշևիկներին, որոնք մասսայական տեռորի ու արյունահեղության ճանապարհով զավթեցին ցարական Ռուսաստանն ու միանգամայն կամայական կերպով իրենց քաղաքականությունը սփռեցին նախկին կայսրության ողջ տարածքով մեկ՝ նպատակ ունենալով խրախուսել իբր կոմունիստական գաղափարախոսության տարածումը: Արդյունքում՝ կովկասյան թաթարները, որ ներկայումս աշխարհին ավելի շատ հայտնի են «ազերիներ» անվամբ, հաջողացրին ստեղծել վայ պետություն՝ ի հաշիվ այլոց՝ սկզբնավորման առաջին իսկ տարիներից տեռորի ենթակելով այդ տարածքներում բնակվող ազգային ու կրոնական փոքրամասնություններին:

Հիմա ի՞նչ կարելի է ակնկալել աշխարհից՝ կապված «ԻԼԻՊ» գրոհայինների՝ Ադրբեջանում բույն դնելու փաստի հետ: Առողջ տրամաբանությունը մեզ հուշում է, որ գոնե մոտ ապագայում գերտերությունները, որոնք կենացմահու պայքար են մղում «Իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական խմբավորման դեմ, պետք է հանդես գան համապատասխան գնահատականներով ու հայտարարություններով՝ սաստելու Բաքվի բռնատիրական վարչակարգի խայտառակ քաղաքականությունն ու հստակ դիրքորոշում հայտնեն հակամարտության վերաբերյալ՝ այլևս դադարեցնելով ինչ-որ լղոզված ու անհասցե կոչեր հնչեցնել. այլ խոսքերով՝ իրերը կոչեն իրենց անուններով: Արդյոք կանե՞ն դա տերությունները, թերևս, ցույց կտա ժամանակը, բայց որ միայն գնահատականներն ու կոչերը այլևս բավարար միջոց չեն լինելու՝ սանձելու Ալիևին, կարծում ենք՝ անվիճելի է. այսուհետև հարկավոր է ուժով պարտադրել բռնապետին այն խաղաղությունը, որի համար նույն այդ գերտերությունները ջանք ու եռանդ չեն խնայել հատկապես վերջին տասնամյակներին՝ Մինսկի խմբի շրջանակներում փորձելով դիվանագիտական լուծման հասնել ղարաբաղյան խնդրում:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված