Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել 

Սասուն ջան, պետք է վստահ լինես՝ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործ. Նախագահը մասնակցել է Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը

Հասարակություն

Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ,

Այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության առաջ:

Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ մինչև 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է՝ այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահն անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունն այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու ու գնալու են, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին:

Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը:

Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է
Ամենադիտված