Անի Ամիրաղյանը` Անթալիայի մրցաշարում
Սպորտ
Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մասնակցում է թուրքական Անթալիայում ապրիլի 4-ին մեկնարկած «Tennis Organisation Cup» մրցաշարին:
Ներկա պահին Ամիրաղյանը WTA դասակարգման աղյուսակում 614-րդ տեղում է, իսկ Անթալիայի մրցաշարի մասնակիցների շարքում 13-րդ ուժեղագույնն է: Մրցաշարում հայ թենիսիստուհին կպայքարի ոչ միայն մենախաղում, այլև զուգապայքարում' Ռումինիայի ներկայացուցիչ Դայանա Նեգրիանուին:
Ամիրաղյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորիա Կուզմովան:
Զուգախաղում Ամիրաղյան - Նեգրիանու զույգին կպայքարի Քերեն Շլոմո (Իսրայել) - Ալինա Վեսել (Գերմանիա) զույգը՝ վիճարկելու քառորդ եզրափակչի ուղեգրի իրավուքը:
Մեր թինիսիստուհին մրցելույթները կսկսի ապրիլի 6-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու