ԵՄ-ն մշտական շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ
Քաղաքական
Եվրամիությունը «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղարը:
«ԵՄ-ի՝ Կովկասի պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև բարձր ներկայացուցիչ Մոգերինին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին