Իգուայինը որակազրկվեց 4 խաղով, մարզիչը նույնպես որակազրկվել է (տեսանյութ)
Սպորտ
«Նապոլիի» հարձակվող Գոսալո Իգուայինը որակազրկվեց 4 խաղով՝ Իտալիայի առաջնությունում «Ուդինեզեի» (1:3) դեմ խաղում ոչ սպորտային պահվածքի համար: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի առաջնության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ խաղի ավարտին ֆուտբոլիստը հարվածել է մրցակցի պաշտպան Ֆելիպեին և ստացել երկրորդ դեղին քարտը՝ հեռացվելով դաշտից: Ֆուտբոլիստը բախվել է հանդիպման գլխավոր մրցավարի և մրցակցի ֆուտբոլիստների հետ:
Նշենք, որ «Նապոլիի» մարզիչ Մաուրիցիո Սարին նույնպես որակազրկվել է: Մարզիչը կբացակայի մեկ խաղ՝ մրցավարների հետ անհամաձայնության համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու