«Հրապարակ». Ո՞ւմ է անցել Հրազդանի ցեմենտի գործարանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ քննարկում էր «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ նիստում ասաց, որ գործարանը կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել էր նրան, որ գործարանի վերցրած վարկերի ապահովման համար գույքը եւ բաժնեմասերը գրավադրվել են ՎՏԲ-Հայաստան բանկում, ուստի ձեռնարկությունը գնում է սնանկացման ու լուծարման: Ընկերությունը, մասնավորապես, կազատվի 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից' 510 մլն. 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:
Հիշեցնենք, որ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացավ, փակվեցին նաեւ Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Իսկ կապիտալը Բաղդասարովը հանեց Հայաստանից։ Պատգամավորներին հետաքրքրում էր, թե ով է նոր սեփականատերը, եւ ում համար է կառավարությունը նման արտոնություն սահմանում։
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ փաստացի սեփականատերը ՎՏԲ-Հայաստան բանկն է, որին անցել է բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Գործարանը տույժ-տուգանքներից ազատելով, ըստ նախարարի, հնարավորություն են տալիս ապահովել 470 աշխատատեղ ու գործարանի աշխատանքի շարունակականությունը: Հեղինե Բիշարյանը հորդորեց սրտաճմլիկ ելույթներ չունենալ, քանի որ երբ պատվեր կա, այդ գործարանն այսպես, թե այնպես աշխատում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից