Սրանք մարդասպանների միայն մի մասի դիակներն են. ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի՝ ոչնչացված «էլիտար» դեմքերի լուսանկարները
Արցախ
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հավելել է, որ լուսանկարներում հակառակորդի «էլիտար» դեմքերն են:






















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան