ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը
Արտաքին Քաղաքական
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը և հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը և թույլ չտալ լարվածության սաստկացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա հայտարարության մեջ:
«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հաղորդումները ինձ հույս են ներշնչում: Ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի համաձայնությունը, ցուցաբերել զսպվածություն ևկանխել հետագա ցանկացած էսկալացում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին: «Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համապարփակ լուծում գտնեն համանախագահների հովանու ներքո: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին