«Ռեալն» արդարացիորեն հաղթեց «Բարսելոնային»
Սպորտ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում տեղի ունեցած կլասիկոյին, որում հաղթել են մադրիդցիները՝ 2:1 հաշվով:
«Կարծում եմ, որ «Ռեալն» արդարացիորեն հաղթեց «Բարսելոնային»: Նրանք մրցակցին գերազանցեցին վերջին 20-25 րոպեն, այստեղից էլ եղավ հաղթանակը: Կատալոնացիները պետք է հասկանան, որ «Ռեալը» և «Ատլետիկոն» նրանց քայլ առ քայլ հետապնդում են, յուրաքանչյուր անհաջողություն կարող է հարցականի տակ դնել երկրի չեմպիոնի կոչումը նվաճելու հարցը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Ներկայումս «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 76 միավորով, «Ատլետիկոն» ու «Ռեալն» ունեն համապատասխանաբար 70 և 69 միավորներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու