«Բարսելոնայում» վախկոտներ չկան. Լուիս Էնրիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակը:
«Երբ խաղում ես «Ատլետիկոյի» դեմ, պետք է զգույշ գործես, անհրաժեշտ է վերահսկել խաղը: Մադրիդցիները մինչ ընդմիջում շատ լավ պահ ստեղծեցին, ինչպես նաև օգտվեցին մեր սխալից, ինչը գոլի հանգեցրեց: Հեռացումը փոխեց խաղի ընթացքը: Մեզ հաջողվեց մրցակցին փակել տուգանայինում: Գոհ եմ խաղից և հաղթանակից: Միգուցե ինչ-որ մեկը վախեցել է, երբ մենք առաջին գոլը բաց թողեինք, սակայն թիմումս նման մարդիկ հաստատ չկան: Այս ֆուտբոլիստները լի են վստահությամբ, և անհամբերությամբ սպասում ենք պատասխան խաղին»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպման 35-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Ֆերանդո Տորեսը, իսկ կատալոնացիներն առավելության են հասել 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու