Իսպանիայի երկու քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Արտաքին Քաղաքական
Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) ապրիլի 5-ին պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։
Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։
Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին