Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն 

Ադրբեջանից «Սմերչի» կիրառումից հետո մեծաթիվ զոհերի, մեծ ավերածությունների մասին հաղորդագրության բացակայությունն ինչի մասին է հուշում

Վերլուծական

Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջնային գծի հարավային ուղղությամբ կիրառել է նաև 9К58 («Սմերչ») համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգ: Թշնամին Արցախում այդ համակարգը կիրառել էր նաև ապրիլի 2-ի, լույս 3-ի գիշերը, ինչը մեզ հետ զրույցում հաստատել էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի և Հայաստանի (հնարավոր է նաև՝ ԼՂՀ) զինված ուժերի սպառազինության կազմում առկա այս զինատեսակին անծանոթ մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե «Սմերչն» իրենից ինչ է ներկայացնում, ինչո՞վ է տարբերվում Արցախյան առաջին պատերազմում երկու կողմերից էլ օգտագործված համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգից: Միանգամից ասենք, որ տարբերությունները և թիրախի խոցման ճշգրտության, և ռեակտիվ արկերի տրամագծի և հեռահարության, և կրակային հզորության կամ ավերիչ ուժի առումներով բավական մեծ են:

Եթե խորհրդային արտադրության, խորհրդային բանակի սպառազինության կազմում 1963 թվականից ընդգրկված 9К51 («Գրադ») համակարգի 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկերի առավելագույն հեռահարությունը 42 կիլոմետր է, ապա «Սմերչի» 300 մմ տրամաչափի ռեակտիվ արկերինը՝ 70-120 կիլոմետր՝ կախված կիրառվող ռեակտիվ արկի տեսակից (ըստ որոշ տեղեկությունների, Չինաստանին հաջողվել է «Սմերչի» առավելագույն հեռահարությունը հասցնել 180 կիլոմետրի): Եթե «Գրադի» խոցման մակերեսը 145 000 քառակուսի մետր է, «Սմերչինը»' 672 000 քմ (67 հեկտար): Ավելին. եթե «Գրադի»՝ թիրախի խոցման ճշգրտությունը ռեակտիվ արկի 40 կիլոմետր թռիչքի դեպքում մինչև 200 մետր է, ապա «Սմերչինը»՝ 150 մետրից չի անցնում:

«Սմերչը» խորհրդային բանակի սպառազինության կազմում ընդգրկվել է 1987 թվականից: Այն իր հեռահարությամբ ու թիրախի խոցման արդյունավետությամբ մոտ է «Երկիր-երկիր» դասի մարտավարական նշանակության հրթիռներին, ինչպիսին է, օրինակ, «Точка-У»-ն: Երեք «Սմերչ» համակարգը թիրախի խոցման արդյունավետությամբ հավասարազոր է երկու «Точка-У»-ին: Որպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ռեակտիվ արկի մարտավարական-տեխնիկական բոլոր կարևոր բնութագրիչներով աշխարհում այսօր չունի իրեն հավասարը, թերևս բավական է ասել միայն, որ հեռահարությամբ ամերիկյան նմանակին գերազանցում է ավելի քան կրկնակի: Մարտավարական-տեխնիկական բնութագրիչներով այդ առումով այն գերազանցում է նաև խորհրդային արտադրության «Торнадо-Г» և «Ураган» համակարգերին: «Սմերչի» արկերի զրահարությունը 120-160 միլիմետր է:

«Սմերչի» ռեակտիվ արկերը տարբեր են, տարբեր են նաև դրանց մարտագլխիկները կամ մարտական մասերը, դրանք լինում են բեկորային-ֆուգասային, թերմոբարիկ, կասետային, ֆուգասային: Կա նաև «Սմերչի» ռեակտիվ արկի այնպիսի տեսակ, որով հակառակորդի տարածք է հասցվում ժամում մոտ 150 կմ արագությամբ շարժվող, տեսապատկերներ և այլ տվյալներ փոխանցող անօդաչու թռչող սարք, «Սմերչի» սպառազինության կազմում կարող են լինել նաև հակատանկային ականներ պարունակող մարտական մասերով ռեակտիվ արկեր: Կան նաև «Սմերչի» ինքնանշանառող մարտագլխիկով կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք թիրախի խոցման բարձր ճշգրտություն ունեն:

Ի դեպ, «Սմերչ» համակարգը միայն ռեակտիվ արկերի արձակման կայանքը չէ, դրա մեջ մտնում են նաև 1Т12-2М տոպոգրաֆիական նկարահանման համար նախատեսված ավտոմեքենան, 1Б44 ռադիոպելանգացիոն մետերոլոգիական համալիրը և այլ բաղադրիչներ: «Սմերչ» համակարգերն արկերի արձակումից հետո հնարավոր է շատ արագ լիցքավորել նոր արկերով ու դարձյալ օգտագործել, ինչը հակառակորդի դեռ ողջ մնալու պարագայում վերջինիս հնարավորություն չի տալիս նահանջել կրակի գոտուց։

Ռուսաստանն իր սպառազինության կազմում վերը նշված բոլոր արկերից ունի, այլ հարց է, թե «Սմերչի» արձակման կայանքները տարբեր երկրների վաճառելով, դրանք ի՞նչ տիպի և ի՞նչ հնարավորություններ ունեցող ռեակտիվ արկերով, ինչպես նաև կրակի (թռիչքի) կառավարման ավտոմատացված ինչ համակարգերով («Виварий», թե «Слепок-1») է վաճառում: Հայտնի է, որ այլ երկրներ արտահանման համար նախատեսված ռուսական «Սմերչի» մեկ համակարգի արժեքը 12,5 մլն ԱՄՆ դոլար է, սակայն դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը բոլոր այն երկրներին, որոնց վաճառել է այդ համակարգերից, տվել է իր ունեցած արդիականացված տարբերակները: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի մասին է, թերևս նաև Հայաստանի, որին Ռուսաստանը «Սմերչ» համակարգից վաճառել կամ շուտով վաճառելու է վերջերս Հայաստանի վերցրած 200 մլն դոլար վարկի շրջանակում:

Ադրբեջանը 2004-2005թթ. «Սմերչ» համակարգեր ստացել է Ուկրաինայից, 2007թ. դրությամբ արդեն 12 միավոր ուներ: Բացի այդ, Ռուսաստանի հետ 2001-2012թթ. պայմանագիր է կնքել «Սմերչի» 18 համակարգ ստանալու վերաբերյալ: Մատակարարումը սկսվել է 2013 թվականից, 2013թ. հունիսի 26-ին Բաքվի ռազմական շքերթում այն ցուցադրվել է: Երեք միավոր էլ Վրաստանն ունի' դարձյալ Ուկրաինայից ձեռք բերած: Վերոնշյալ պետություններից բացի, Ալժիրը, Վենեսուելան, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն, Բելառուսը, Քուվեյթը, Պերուն, Թուրքմենիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքմենիան նույնպես ունեն այդ համակարգերից: Թե Ռուսաստանը Հայաստանին վերոնշյալ վարկային համաձայնագրի շրջանակում «Սմերչի» քանի համակարգ է վաճառելու, չի հրապարակվում: Ձեռք բերվող զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի քանակի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև Երևանում 2015թ. հունիսի 26-ին կնքված վարկային համաձայնագրում ու նրան կից հավելվածում ընդհանրապես տվյալներ չկան, քանակները, ինչպես ենթադրելի է, նշվելու են յուրաքանչյուր զինատեսակի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի համար կնքվելիք առանձին պայմանագրում:

Դատելով նրանից, որ ապրիլի 2-ի, լույս 3-ի, ապա նաև ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ-ի վրա արձակված «Սմերչի» ռեակտիվ արկերն ավերածություններ կամ մեծ ավերածություններ չեն առաջացրել, ոչ էլ մեծաթիվ զոհերի մասին հաղորդագրություն կա, կարելի է ենթադրել, որ այդ արկերն իրենց թիրախին չեն հասել, եղել է նաև չպայթած արկ: Այս իրողությունից թերևս կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչի» ռեակտիվ արկերը եղել են անորակ կամ հին, դեռ խորհրդային արտադրության, համենայն դեպս, այդ արկերի արդիականացված տարբերակները չեն եղել: Հնարավոր է նաև, որ դրանց թռիչքի կառավարումն է սխալ կատարվել:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է
Ամենադիտված