«Բորուսիան» այսօր այսպիսին է հենց Կլոպի շնորհիվ. Տուխելը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տյուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը:
«Մեր թիմն այսօր այսպիսին է հենց Կլոպի շնորհիվ: Ութ ամիս կամ ութ տարի հետո էլ նրա վաստակը կգնահատվի, այնպես որ մարզադաշտում երկրպագուների պահվածքը չի կարող անակնկալ լինել: Կլոպն ամենամրցակցային անհատներից է: Ես կուզեի նրան ողջունել, բայց գիտեմ, որ նա պատրաստվել է հաղթանակի, ինչպես և մենք»,- տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչը՝ հավելելով, թե Կլոպի նախախաղային հայտարարությունները չեն կարող խանգարել իր թիմի կենտրոնացված լինելուն:
Ապրիլի 7-ին Դորտմունդում կայանալիք «Բորուսիա» - «Լիվերպուլ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23։05-ին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու