Մոսկվան համանախագահների հետ առաջարկություններ ունի. Սերգեյ Լավրով
Քաղաքական
Մոսկվան Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման հույս ունի: Այս մասին Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք բավարարվածությամբ ենք արձանագրել հրադադարի ձեռքբերումը»,- ասել է Լավրովը:
«Մենք ձգտել ենք օգնել մեր ընկերներին պայմանավորվածություն ձեռք բերել, որը, հուսով ենք, կպահպանվի ու կիրականացվի: Թուլանալ չի կարելի, հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի սրացումը պահանջում է շփման գծում վստահության միջոցառումների ձեռնարկում: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի լուծման համար բոլոր բաղադրիչներն արդեն կան»,- հայտարարել է Լավրովը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին