Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր ԱԳՆ-ն փոխհատուցել է չվերթների չեղարկումից տուժած 902 ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի Շիրակի դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,51 հա հողատարածք Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին Թրամփը թույլատրել է 90 օրում մինչև 300 հազար տոննա տավարի միս ներմուծել՝ գները նվազեցնելու նպատակով Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան Սրով զինված 18-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի աշակերտների վրա․ կա զոհ և 3 վիրավոր 

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային կառույցներին և, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Ս.թ. ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով' Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը:

Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների և հակամարդկային բռնարարքների դեպքեր:

Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ՝

- վերահաստատում ենք, որ, կողմնակից լինելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության համար գերագույն խնդիրը եղել և մնում է իր ժողովրդի անվտանգության ապահովումը, որը վտանգված էր վերջին օրերի ադրբեջանական ահաբեկչության հետևանքով,

- գտնում ենք, որ, ձեռնարկելով ռազմական գործողությունների նոր փուլ Արցախի ժողովրդի հանդեպ, Ադրբեջանը և նրան հովանավորողները փորձում են Հարավային Կովկասը դարձնել միջազգային ահաբեկչության նոր օջախ, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային համակարգին,

- բարձր ենք գնահատում երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար ԼՂՀ Պաշտպանության բանակի վստահ ու վճռական գործողությունները,

- կոչ ենք անում միջազգային կառույցներին և, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչումն է, որը թույլ կտա լիարժեք ու միջազգայնորեն ընդունված երաշխիքներով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրԱԳՆ-ն փոխհատուցել է չվերթների չեղարկումից տուժած 902 ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի ծախսերըԵրևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի Թրամփը կատակով «խանդել» է իր մամուլի քարտուղարին՝ երեխաների պատճառովiPhone 17 Pro Max-ը զգալիորեն էժանացել է Ռուսաստանում․ գինը նվազել է մինչև 88 հազար ռուբլիՇիրակի դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,51 հա հողատարածքԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբԱվտովթար՝ Երևանում․ վիրավոր կաՁերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինԹրամփը թույլատրել է 90 օրում մինչև 300 հազար տոննա տավարի միս ներմուծել՝ գները նվազեցնելու նպատակովՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպանՍրով զինված 18-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի աշակերտների վրա․ կա զոհ և 3 վիրավորԱրտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվելՃամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձըԻրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառով Ծաղկի ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունիՎերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնին և «Նովայա Պոչտա»-ի խոշոր տեսակավորման համալիրինՄիլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան«Ի՞նչ պետք է անեմ՝ վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը». ԹրամփՀրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհըՀայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվումՇվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ էՈւկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին «Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան «Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ «Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել
Ամենադիտված