«Ամենագլխավորը՝ բացառել կոնֆլիկտի բռնկումը». Մեդվեդև
Քաղաքական
Քիչ առաջ ՀՀ կառավարությունում ավարտվեց Մեդվեդև-Աբրահամյան հանդիպումը:
Հանդիպումից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, որն այսօր երեկոյան կքննարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ստեղծված իրավիճակը, անկասկած, մեզ մոտ ծայրահեղ անհանգստություն է առաջացնում: Հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի և հույս ունենք, որ կվերսկսվի քաղաքական այն գործընթացը, որում նախկինում շատ ջանքեր են ներդրվել, որպեսզի ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ՝ զինվորականները, և իհարկե, որպեսզի մարդիկ չզոհվեն, չքայքայվեն ենթակառուցվածքները»,- ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ ասել է ՌԴ վարչապետը:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Մինսկի Խմբի կազմում, օգտագործել իրենց ազդեցությունը՝ եղած ՄԽ ձևաչափի շրջանակներում, որին այլընտրանք չկա, և որի լիազորությունները ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշմամբ:
«Ամենագլխավորը՝ բացառել կոնֆլիկտի բռնկումը, չթողնել, որ այն հասնի ծայրաստիճան եռուն աստիճանի, որովհետև այն կարող է ամենաողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Ռուսաստանը եղել է և կմնա Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը