Այնպես է պատահում, որ արժանի չես լինում հաղթանակի, սա այդպիսի դեպքերից էր. Տուխելը՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն ամփոփել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղի արդյունքները և նշել, որ դորտմունդցիները իրենց լավագույն խաղը չցուցադրեցին:
«Քառորդ եզրափակչում այնպես է պատահում, որ արժանի չես լինում հաղթանակի, սա այդպիսի դեպքերից էր: «Լիվերպուլից» նման խաղ չէինք սպասում: Մենք ունակ ենք արտագնա խաղում գոլ խփելուն: Չենք վախենում և այնքան էլ չենք տխրել: Ցույց չտվեցինք մեր լավագույն խաղը, բայց հաղթանակի համար պետք է այն ցույց տանք: Սպասում ենք «Էնֆիլդում» կայանալիք խաղին»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու