Մենք այնքան լավը չենք, որքան «Բորուսիան», բայց կարող ենք հաղթել. Կլոպ
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում գրանցված 1:1 արդյունքը և նշել.
«Բորուսիան» հիանալի թիմ է, բայց բոլորս էլ տեսանք, որ մենք պահեր ունեցանք և կարող էինք հաղթել: Համոզված եմ շատերը կարծում եին` կպարտվենք 0:2, 0:3 կամ էլ 0:4 հաշվով, բայց որոշ դեպքերում մենք հիանալի խաղացինք: Մենք այնքան լավը չենք, որքան «Բորուսիան» և ներկա պահին չենք կարող խաղալ նրանց պես, բայց կարող ենք պաշտպանվել և գոլ խփել, ուրեմն կարող ենք նաև հաղթել: Երկրպագուների արձագանքը հիանալի էր: Երբ դուրս եկա դաշտ ինձ ծափահարեցին, հիանալի էր, այդպես էլ պետք է լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու