Դանակահարություն' Երեւանում. 21-ամյա երիտասարդը մահացել է
Արտակարգ Պատահար
2016թ.-ի ապրիլի 08-ին' ժամը 14:10-ին, Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ.-ին ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ' դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախնական քննության տվյալներով' Ա.Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է 2016 թվականի ապրիլի 08-ին' ժամը 13.00-ի սահմաններում, ԵՊՀ-ին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը