«Ռեալի»՝ «Վոլֆսբուրգից» կրած պարտությունը դաս էր. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի»՝ «Վոլֆսբուրգից» կրած պարտությանը (0:2) և նշել.
««Ռեալի» 0:2 հաշվով պարտությունը դաս էր: Դա հիանալի է «Վոլֆսբուրգի» երկրպագուների համար և ահազանգ փորձագետներին: Ֆուտբոլը հետզհետե անկանխատեսելի է դառնում: Յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը լինելու է ապրիլի 12-ին Մադրիդում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու