Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

MI-6, թե՞ КГБ. Ալիևը՝ կործանարար երկընտրանքի առաջ…

Վերլուծական

Վերջին մի քանի օրվա ընթացքում գրեթե բոլորիս շուրթերից ամենահաճախ հնչող հարցը, թերևս, այն է, թե որքանով է արդարացված հայ-ռուսական հարաբերությունները «ռազմավարական» անվանելը: Բոլորի, նույնիսկ ամենառուսամետ դիրքորոշում ունեցողների շրջանում այս հարցն այդպես էլ մինչև վերջ բաց է մնում, քանի որ բոլորս ենք հասկանում՝ Մոսկվայի արձագանքը վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ամենաիսկական պատերազմական գործողություններին, մեղմ ասած, այնքան էլ ադեկվատ չստացվեց. բոլորս միանգամայն այլ ակնկալիքներ ունեինք մեր «դարավոր եղբորից»:

Ավելին՝ ականատես դարձանք ճիշտ հակառակ երևույթին. Մեդվեդևն իսկական սիրախաղ կազմակերպեց Բաքվում Ալիևի հետ՝ ուղղակիորեն հայտարարելով. «Ռուսաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարևոր են: Մեր երկրները շատ նախագծեր ունեն՝ տնտեսական, մարդասիրական ոլորտներում, շատ քաղաքական հարցեր կան: Ներկայիս այցն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար»: Ուշագրավ էր նաև նրա համացանցային գրառումն այն մասին, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը դարավոր բարեկամներ են. սա այն պարագայում, երբ Ադրբեջանի պետությունն ունի 1 դարից էլ պակաս պատմություն:

Այսքանից հետո հարց է առաջանում. լա՛վ, մի՞թե ռուսները սպասում էին ազերիական հրոսակների կողմից հրահրված ռազմական բախմանը, որպեսզի սկսեին իրարու՝ Ադրբեջանի հետ միասին, սեր խոստովանել: Լա՛վ, մեկը, մի խելքը գլխին վերլուծաբան, կարո՞ղ է մեզ բացատրել՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, մի՞թե հայ-ռուսական եղբայրության մասին հավաստիացումները, որ շարունակ հնչում էին թե՛ Մոսկվայից, թե՛ Երևանից, ընդամենն անհաջող ինքնաներշնչանքի արդյունք էին…

Իհարկե, այս օրերին վերլուծությունների ու հնչող կարծիքների պակաս, ինչպես ինքներդ եք հասկանում, դաշտում չկա. դժվար կարելի է հիշել մեկ այլ ժամանակաշրջան, երբ հայ-ռուսական հարաբերություններն այնքան քննարկված լինեն, որքան՝ այս օրերին: Բայց որպեսզի հասկանալի լինի երկրորդ կամ երրորդ կողմի տրամաբանությունը այս կամ այն հացի վերաբերյալ, երբեմն ստիպված ես լինում՝ այս կամ այն խնդիրը դիտարկելու տվյալ կողմի տեսանկյունից. կոպիտ ասած՝ պետք է կարողանանք մտնել Ռուսաստանի մաշկի տակ՝ հասկանալու այս բազմիմաստ դիվանագիտական-քաղաքական կոմբինացիայի բուն իմաստն ու նպատակը:

Կարծում ենք՝ մի փոքր շտապողական են այն գնահատականներն ու կարծիքները, ըստ որոնց՝ ՌԴ-ն իբր շատ հեշտ ու հանգիստ Երևանի հետ իր դաշնակցային հարաբերությունները փորձում է ստորադասել Բաքվի հետ հնարավոր ռազմավարական գործընկերությանը: Եթե իրոք այդպես է, ապա պետք է ցավով ամրագրենք, որ ռուսները, պարզապես, ցնդել են, խելագարվել ու չեն հասկանում, որ տարածաշրջանում միակ հավատարիմ գործընկեր, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանի համար կարող է լինել միայն Հայաստանը. կարծել, թե, ասենք, նույն Անգլիան կարող է թույլ տալ Բաքվին՝ վերածվելու Լոնդոնի համար դարավոր հակառակորդ Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ, կնշանակեր անտեղյակ լինել վերջին դարերի ռուս-բրիտանական հարաբերությունների պատմությունը: Կներե՛ք, բայց նույնիսկ ամենավերջին ապուշին էլ պարզ է, որ քանի դեռ անգլիական «SHELL»-ը շատ կոնկրետ նյութական շահեր ունի Ադրբեջանում, ռուսի ոտքը, ինչպես ասում են, այդ հողերին չի կարող դիպչել. Լոնդոնը՝ իր «արյունակից» ԱՄՆ-ի հետ միասին, պարզապես Երկրի երեսից կջնջի ալիևյան կլանը՝ դիմելով բոլոր հնարավոր միջոցների. այստեղ MI-6-ի տիրույթն է, ուր КГБ-ն պարզապես անելիք չունի… Բայց եթե, այնուամենայնիվ, Մոսկվայում դեռ կան սթափ մտածող մարդիկ, որոնք հրաշալիորեն հասկանում են այս ամենը, ուրեմն՝ առաջ է գալիս մեկ այլ՝ շատ ավելի բազմաշերտ տարբերակ. Ռուսաստանի Դաշնությունը, օգտագործելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, իրականում դավեր է նյութում հենց Ադրբեջանի դեմ, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս մեծ եղբոր՝ Էրդողանի՝ փորձելով խաղալ բավական նուրբ լարերի վրա:

Տրամաբանությունը շատ պարզ է. Պուտինը հասկանում է, որ հիմա, առավել քան երբևէ, Ալիևը վերածվել է Էրդողանի խամաճիկի ու առանց վերջինիս թույլտվության չի կարող անգամ շնչել, իսկ արտաշնչել էլ կարող է բացառապես Անկարայի հրահանգով. Ալիևը անչափ խոցելի է: Մոսկվան, իբր բարեկամական ժեստ կատարելով Բաքվի նկատմամբ, Անդրկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի անփոխարինելի հենարան հանդիսացող Ադրբեջանին փաստացի կանգնեցնում է վտանգավոր երկընտրանքի առաջ՝ կա՛մ սեղմել Մեդվեդևի պարզած բարեկամության ձեռքը՝ կտրվելով Թուրքիայի ազդեցությունից, կա՛մ մնալ Էրդողանի անդավաճան բարեկամն ու բախվել անհաղթահարելի արգելքի՝ ի դեմս հայկական բանակի. այստեղ Հայաստանը ծառայում է որպես գործիք՝ Ալիևին շանտաժի ենթարկելու համար, քանի որ վերջինս լավ է հասկանում՝ հայ-ռուսական տանդեմը կարող է ընդմիշտ թաղել ադրբեջանական վայ պետականությունն ու գրողի ծոցն ուղարկել ազերիական խուժանին: Այլ խոսքերով ասած՝ Մոսկվայի գերնպատակը Էրդողանի գլուխն է՝ մատուցված ճենապակյա սկուտեղում:

Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ երկրորդ տարբերակը, այնուամենայնիվ, ամենահավավանականն է, իսկ մեզ պարզապես մնում է ճարպիկ գտնվել ու խուճապի չմատնվելով՝ փորձել շատ հստակ դիվիդենտներ քաղել այս ամենից՝ վստահ լինելով, սակայն, որ մեր միակ անդավաճան բարեկամը սեփական բանակն է՝ քաջ ու հզոր…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված