Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ նահատակների համար
Սփյուռք
Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:
Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդամներ:
Պատարագիչ հայր սուրբը քարոզի մեջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողմից ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի խաղաղությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան