Կազմում փոփոխություններն ազդեցին «Բորուսիայի» խաղի վրա. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Բունեսլիգայի 29-րդ տուրում «Շալկեի» դեմ հանդիպումը 2:2 հաշվով ավարտելուն և նշել՝ դորտմունդցիների կազմում տեղի ունեցած փոփոխություններն ազդեցին խաղի վրա:
«Կազմում փոփոխություններն ազդեցին «Բորուսիայի» խաղի վրա, այդ պատճառով էլ միանգամից չկարողացանք մտնել խաղի մեջ: Ընդմիջումից հետո թիմերը ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ, սակայն մեզ չհաջողվեց հաշվի մեջ առավելությունը պահպանել: Մենք մի քանի պահ ունեինք այս խաղում հաղթած դուրս գալու համար, սակայն չօգտագործեցինք»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը խաղին մասնակցել է երկրորդ խաղակեսից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու