Կարևոր է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը. Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը' ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը' արժեւորելով այն քաղաքական եւ հոգեբանական տեսանկյուններից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան