Մեսսին` տարվա ընթացքում ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստ
Սպորտ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլիստների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել` 2015 թ-ին ունեցած եկամուտի քանակով: Արգենտինացին վաստակել է 74 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է France Football-ը:
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ, ֆուտբոլիստի եկամուտն ավելացել է 9 միլիոնով: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն (67,4 մլն եվրո), երրորդ տեղում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է (43,5 մլն եվրո): Այս ցուցանիշով առաջատարների եռյակը չի փոխվում երեք տարի անընդմեջ:
Գումարի մեջ մտնում են խաղացողների աշխատավարձերը՝ հարկային վճարումներից և սոցիալական մասհանումներից առաջ, պայմանագրային եւ մյուս հավելավճարները, ինչպես նաեւ գովազդային պայմանագրերը:
Մարզիչների ցանկը գլխավորում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն (24մլն եվրո), Եռյակում են նաև Գվարդիոլան և Ֆաբիո Կապելոն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու