Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը հաղթանակ են տարել
Սպորտ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Հովհաննիսյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ: Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էր տարել նաև Անուշ Գրիգորյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու