Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը Լիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանից #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը France Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդները Զենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ Միրզոյան Telegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ Ֆրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցից Առաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ավստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքը 

«ՀԺ». «Մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին»

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է 1992-1995թթ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում:

– Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում։

– Ադրբեջանը հզոր հարված էր պատրաստել՝ ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին։ Տեղի ունեցավ հետախուզական մարտ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ընդ որում, թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա։ Պետք է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը։ Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեին Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու հետաքրքիրն այն է, որ Ալիևն այս հարձակումից հետո գոռում էր հայերն են առաջինը հարձակվել։ Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում։

Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից և որը, Մեդվեդևի վստահեցմամբ, դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին սատարում է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում իմ թշնամուն, որը դրանով հարված է հասցնում մեզ։ Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով Ալիևն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը։ Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի և Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի և ագրեսիվ քաղաքականության համար։ Եվ չպետք է վախենալ։ Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին։ Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ է, պետք է միայն ավելի լավ պատրաստվել և լավ հակահարված տալ հարձակումներին։ Պետք էր հետապնդել և հենց լեռներում ոչնչացնել նրանց։ Զոհեր արդեն ունեինք։ Բայց, ցավոք, մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին։

– Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ազդելու հնարավորություն կա՞։

– Անպատճառ կա։ Հիմա պետք է տարվի դիվանագիտական աշխատանք իրականությունը աշխարհին ցույց տալա համար։ Մեր ԱԳՆ-ն, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք է աշխարհին ցայց տան, որ Ղարաբաղը մեր հողն է։ Դա հայկական պետություն է։ Պետք է ապացուցել, որ օկուպանտը Ալիևն է: Հենց Ադրբեջանն է զավթել Ղարաբաղը։ Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետև աշխարհին ապացուցել է, որ հայերը զավթել են Ղարաբաղը։ Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ։ Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի։

–Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ռազմական դաշտում գործողությունները կշարունակվե՞ն։

-Իհարկե, կշարունակվեն։ Ադրբեջանը միշտ խախտել է 1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը։ Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք է շարունակի խախտել։ Նա աշխարհին ապացուցել է, որ Ղարաբաղը օկուպացված է, որ պետք է ազատագրել հայերից։ Իսկ դրա համար պետք է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել։ Հիմա պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել։ Միշտ։ Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի։ Հիմա հետ է կանգնել, որովհետև հասկացել է, որ մենք կարող ենք հաղթել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ ՄիրզոյանԵվրահանձնաժողովը կարող է ընդլայնել երկրների լիազորությունները միգրանտների հոսքի պայմաններումՈղբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մшhըԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը՝ հիշելով նրա Հայաստան այցըՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըFT. Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. ՄիրզոյանԱրաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Լիլիթ Ստեփանյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի Կոտայքի մարզպետ Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Ամենադիտված