«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «ԼՂ կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը։ Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է։ ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու՝ հրատապ և ակտուալ հարց։ ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով Է քննարկվելու։
Իսկ դա նշանակում է, որ որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից