Կարմիր քարտ՝ հետին ամսաթվով (տեսանյութ)
Սպորտ
«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Նայջել Դե Յոնգին երկարատև որակազրկում է սպառնում:
MLS-ի առաջնությունում «Պորտլենդ Թիմբեսի» դեմ խաղում ֆուտբոլիստը մրցակցի ֆուտբոլիստին՝ Նագբեին վնասվածք է հասցրել: Խաղային դրվագներից մեկում մրցակցի ոտքին կանգնելու համար Դե Յոնգն ստացել է դեղին քարտ, իսկ Նագբեն դաշտը լքել է պատգարակով:
MLS-ի կարգապահական կոմիտեն դրվագն ուսումնասիրել է և որոշել է Դե Յոնգին հետին ամսաթվով կարմիր քարտ գրանցել, սակայն որակազրկման ժամկետների մասին որոշում դեռևս չի կայացվել: Այս մասին տեղեկացնում է Sports Illustrated-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու