Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կայքում խայտառակ վիճակ է

Վերլուծական

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն օրերս հոդված է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող պատերազմի դիվանագիտական ճակատի մասին: Հոդվածում նա ներկայացել է իբրև պայքարի դիվանագիտական ոլորտին, արտաքին գործերի աշխատանքին շատերից ավելի լավ ծանոթ:

Հարգարժան պատգամավորը թեև միանգամից ասել է, որ նպատակ չունի «պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն)», սակայն գրածը հենց պաշտպանություն է ստացվել: Բայց դա էական չէ, իր իրավունքն է, առավել ևս, որ որևէ հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա գրածն առ այն, որ «Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել՝ ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ»։ Պարզապես թե տիկին Կարապետյանը, թե բոլորս նկատի ունենանք, որ այդ հսկայածավալ աշխատանքը, ի վերջո, արդյունքով է արտահայտվելու: Այսինքն' եթե ակնկալվող արդյունքը չեղավ, աշխարհի առաջատար երկրները, միջազգային համապատասխան կազմակերպություններն իր կատարած ագրեսիայի համար Ադրբեջանին չդատապարտեցին, չմեղադրեցին կամ գոնե չքննադատեցին, ապա չե՞նք կարող եզրակացնել, որ իրականում ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք չի կատարվել, թերացել են: Ի՞նչ կարծիքի է այս կապակցությամբ պատգամավորը…

Մինչ Նաիրա Կարապետյանը կպատասխանի այս հարցին, պատասխանեմ նույն հոդվածում նրա հարցին՝ «Հետաքրքիր է՝ ի՞նչ են պատկերացնում շատերը՝ «ավելի ակտիվ» լինել արտահայտության տակ»: Չգիտեմ՝ պատգամավորը «շատերը» ասելով, որոշակի ում նկատի ունի, նրանցից ամեն մեկը կարող է իր պատկերացումը ներկայացնել, ես կներկայացնեմ իմը: Ավելի ակտիվ լինելը նշանակում է, օրինակ, հետևել ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կայքի աշխատանքին և գոնե ապրիլի 1-ից հետո չհանդուրժել այն խայտառակ վիճակը, որն այսօր առկա է այդ կայքում:

Տիկին Կարապետյանին խորհուրդ եմ տալիս անձամբ այցելել այդ եռալեզու կայքի «Հայտարարություններ և հաղորդագրություններ» բաժինն ու տեսնել, համոզվել, որ այս բարդ, լարված, պատասխանատու և վճռական օրերին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի կամ այլ պաշտոնյայի կողմից գեթ մեկ հայտարարություն կամ հաղորդագրություն չկա տվյալ բաժնում: Այդ բաժին այցելողներին, հատկապես օտարերկրացիներին կարող է թվալ, որ անգամ ապրիլի 1-ից հետո հայտարարության կամ հաղորդագրության ձևով որևէ ասելիք չի եղել, ինչն առնվազն կարող է տեղիք տալ նրանց տարակուսանքին, իսկ վատագույնը՝ օտարերկրացիներից ոմանց այն եզրակացությանը, թե, ուրեմն, կատարվածում մեղավորը մենք ենք, որ լռում ենք, այլապես ասելիք կունենայինք: Թերևս բավարար է փաստել, որ հիշյալ բաժնում վերջին հայտարարությունը կամ հաղորդագրությունը («ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ») հրապարակվել է… 2013 թ. հունիսի 19-ին:

Հարգելի պատգամավորին խորհուրդ եմ տալիս այնուհետ այցելել հիշյալ կայքի «ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն» բաժին  ու տեսնել, որ այնտեղ զետեղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը թվագրված է 2013 թ. օգոստոսի 30-ով: Բա, մեղմ ասած, ամոթ չէ՞…

Իրականության մեջ ապրիլի 1-ից հետո, ավելի որոշակի' ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԳՆ ընդամենը մեկ ու կարճառոտ (3 պարբերությունից բաղկացած) հայտարարություն է եղել, որը, սակայն, վերոնշյալ բաժիններում ալարել են դնել, այն կարելի է կարդալ միայն «Նորություններ» բաժնում:

Փաստորեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում ոմանք գրեթե ոչինչ չանելով, հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, իսկ նախարար Կարեն Միրզոյան էլ իր ղեկավարած մարմնի պաշտոնական կայքը չի վերահսկում, դրան չի հետևում, մատնել է բարձիթողի վիճակի: Իսկ Նաիրա Կարապետյանն իր այդ հոդվածում գրել է, թե «Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից»:

Ի դեպ, վերոնշյալի առումով ՀՀ արտաքին նախարարության ու նրա կայքի աշխատանքն էլ մխիթարական չէ: Անցած 12 օրվա ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ի ընդամենը մեկ հայտարարություն է եղել, այն էլ' զետեղված «Հարցազրույցներ, հոդվածներ, մեկնաբանություններ» բաժնում: ԱԳՆ-ի ոչ մի հայտարարություն չկա, որով կդատապարտվեին Ադրբեջանի ԶՈւ կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանին և հայկական կողմին հավասարեցնող ու մեզ համար անընդունելի հայտարարությունները, կամ գոնե պատասխան կտրվեր դրանց:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված