Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

Վախճանվել է վաստակավոր երկրաբան Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը

Հասարակություն

Ապրիլի 12-ին՝ կյանքի 83-րդ տարում, վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:

Սաբիր Ստեփանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով' ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սաբիր Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 18:00-20:00' Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում, քաղաքացիական հրաժեշտը' ապրիլի 15-ին, ժ. 12:00-14:00' Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1), հուղարկավորությունը' Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին' Ղազախ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1951 թվականին ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1962 թվականին' Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1951-1954 թվականներին աշխատել է Քաջարանում, եղել է պաշարների հաշվարկման խմբում երկրաբան, հորատման երկրաբան, ապա Քաջարանի երկրաբանահետախուզական տեղամասի պետ, իսկ 1954-1955թթ.' Փխրուտի երկրաբանահետախուզական խմբի պետ:

1955-1957 թվականներին եղել է Ագարակի երկրաբանահետախուզական խմբի պետ, 1957-1958 թվականներին Հոկտեմբերյանի նավթի և գազի որոնման և հետախուզման խոր հորատման խմբի պետ:

1962-1964 թվականներին Վայոց Ձորի երկրաբանաորոնողական արշավախմբի պետ, 1964-1967 թվականներին խմելու ջրի հիդրոերկրաբանական արշավախմբի պետ (Էջմիածնի շրջան):

1967 թվականին նշանակվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, իսկ 1971 թվականին' Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն:

1977-1983 թվականներին եղել է «Հայոսկի» արտադրական միավորման տնօրեն:

1983-1986 թվականներին' ՀԽՍՀ գազաֆիկացման կոմիտեի նախագահ:

1986-1990 թվականներին' ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ:

1987 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր:

1988 թվականի դեկտեմբերի 8-ից եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։

1991-1992 թվականներին եղել է Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։

1993-1998 թվականներին' Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարարության Միջինասիական հանրապետությունների, Ղազախստանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ, ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել «Հայոսկի» միավորման գլխավոր տնօրեն:

2002-2004 թվականներին եղել է «Արմենալ» (Կանազ) ԲԲԸ մատակարարման գծով տնօրեն։

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1966թ.) և «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» (1968թ.) մեդալներով, Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ. և 1977թ.) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1989թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012թ.), Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով (2012թ.): 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան էր (1969թ.), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2003թ.), նաև Ագարակի և Հրազդանի պատվավոր քաղաքացի:

Անգնահատելի է Սաբիր Ստեփանյանի' տաղանդավոր, հմուտ ղեկավարի, գիտնականի, հասարակական-պետական գործչի, մեծ հայրենասերի և մեծ մարդու ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ' նա նշանակալի ծառայություններ է մատուցել Հայրենիքին իրեն վստահված բոլոր ոլորտներում: Մեծ է Սաբիր Ստեփանյանի ավանդը Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Հմուտ ղեկավարի կարողությունները, մասնագիտական բարձր որակը և մարդու լավագույն հատկանիշները նրան դարձնում էին գրեթե անփոխարինելի  ցանկացած միջավայրում:

Նա միշտ աչքի է ընկել գործին իր անմնացորդ նվիրվածությամբ և վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով գործընկերներին և երիտասարդներին' նա պատգամել է հավատարիմ մնալ ազգային բարձր արժեքներին և շարունակել ավագ սերնդի գործը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի:

Բոլոր նրան ճանաչողների հիշողության մեջ Սաբիր Ստեփանյանը միշտ կմնա որպես շիտակ, պայծառ անձնավորություն և վառ անհատականություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես վշտացած են ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանի մահվան կապակցությամբ և հայտնում են իրենց ցավակցությունն ու զորակցությունը հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
Ամենադիտված