ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության 

Ռուս-ազերիական «եղբայրության» հիմքերը…

Վերլուծական

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը, թերևս, հայ-ռուսական հարաբերություններն են, դրանցում տեղ գտած որոշալի խութերը, որ հատկապես արտահայտիչ դարձան հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հետևանքով: Քննադատությունը, որին ներկայումս ենթարկվում է Մոսկվան, ադրբեջանցիներին զենք վաճառելու պատճառով է, քանի որ մենք արդարացիորեն կարծում ենք, որ եթե ռուսները հանձն են առել Հայաստանի փխրուն անվտանգության հիմնական պաշտպանի դերը, ապա դա պետք է կատարեն առավելագույնս անկեղծորեն ու էֆեկտիվորեն՝ առանց երկակի խաղեր տալու: Այս հարցում, կարծում ենք, երկրորդ կարծիք լինել պարզապես չի կարող: Բայց եթե փորձենք այս հարցին ռուսական կողմի աչքերով նայել, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ռուսները ազերիներին զենք են վաճառում ոչ թե ասենք հայատյացությունից դրդված, այլ սեփական շահերն ինչպես հարկն է սպասարկելու համար. անշո՛ւշտ, կարող ենք: Հիմա կփորձենք հասկանալ, թե ինչ է տալիս Մոսկվային Ադրբեջանի նման առևտրային գործընկեր ունենալը: Ամենաառաջինը՝փող, մի բան, որի կարիքը Ռուսաստանը հիմա ավեի է զգում, քան երբևէ: Ուսումնասիրությունները փաստում են, որ Ռուսաստանի տնտեսությունը, կարելի է ասել, փլուզման փուլում է այլևս՝ մոտենալով անգամ 90-ականների մակարդակին. ուստի՝ Ռուսաստանը պետք է փնտրի հավելյալ եկամտի աղբյուրներ՝ առաջացած բացը լրացնելու համար. նա, պարզապես, չի կարող դիմանալ գայթակղությանը ու մերժել Բաքվի նման գնորդին: Սա՝ հարցի տնտեսական կոմղը:Իսկ ո՞րն է, այնուամենայնիվ, քաղաքականը, հանգամանք, որը միջազգային հարաբերություններում թիվ մեկ կարևորություն ունեցող հարցն է: Քաղաքականը շատ պարզ է. վաճառելով երկու կողմերին էլ իր զենքը, իհարկե, տարբեր պայմաններով, Ռուսաստանը յուրատեսակ վերահսկողություն է հաստատում հակամարտող երկու կողմերի վրա միաժամանակ: Իրականում զենքի վաճառքով Մոսկվան լուծում է շատ ավելի խորքային հարցեր, քան կարող է թվալ առաջին հայացքից: Եկե՛ք անկեղծ լինենք ու ինքներս մեզ խոստովանենք, որ Ադրբեջանը, որպես անդրկովկասյան պետություն, Մոսկվայի համար պակաս կարևոր չէ, քան Հայստանը: Եթե կուզեք, Մոսկվան, հնարավորության դեպքում, շատ ավելի մեծ սիրով եղբայրություն կաներ բնական էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ, քան՝ Երևանի: Պարզապես ստացվել է այնպես, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը այնպիսի արմատներ է ձգել Ադրբեջանում, որ Պուտինի համար գործնականում անիրական մի բան է հուսալը, թե Բաքուն երբևէ կդառնա Մոսկվայի հավատարիմ դաշնակիցն ու անդավաճան ընկերը, քանի որ փայլուն կերպով հասկանում է, որ Ալիևի պորտալարը գնում-հասնում է կինչև Լոնդոն, որը, ինչպես գիտեք, ՌԴ թիվ մեկ աշխարհաքաղաքական մրցակիցն է աշխարհում: Հետևաբար՝ մնում է ավելի ճկուն գտնվել ու փորձել Բաքվին հաճոյանալու համար գտնել այլ ուղիներ ու ճանապարհներ, որոնցից մեկն էլ ժամանակակից սպառազինություն վաճառելն է նրան: Այն, որ ոչ մի հայ-ռուսական թվացյալ եղբայրություն երբեք չի կարող ստիպել Մոսկվային հետ կանգնել զենքի վաճառքից շահույթ ստանալու մտքից, կարծում ենք, անկասկած է. նախ՝ Հայաստանը չունի այն թափը, որ ունակ լինի աշխարհի որևիցե երկրի թելադրելու իր պայմանները, երկրորդ՝ Ռուսաստանը չի կարող բացահայտ հայտաարարել, որ ինքը հայամետ է, քանի որ սեփական «քթի տակ» ձեռք կբերի միգուցե թույլ, բայց շատ վտանգավոր ու ստոր հակառակորդի՝ ի դեմս Ադրբեջանի, որն առանց այն էլ ներկայումս գտնվում է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններն էլ թևակոխել են առավել սերտ փուլ:
Ի՞նչ է, ուրեմն, մեզ մնում անել: Մեզ մնում է բացել մեր աչքերն ու մեկընդմիշտ հասկանալ, որ, եթե ցանկանում ենք, որ աշխարհի ցանկացած երկիր մեր հետ հարաբերություններ կառուցելիս մեզ հետ հարաբերվի հավասարը հավասարին, ապա պետք է նախևառաջ հզորացնենք երկիրը ներսից, ու մեր չինովնիկներն էլ դադարեն պետական միջոցների հաշվին ամեն 6 ամիսը մեկ մի նոր արտասահմանյան բրենդային մեքենա ձեռք բերել, դադարեն ամրոցներ կառուցել, դադարեն թալանել բյուջեն. հարկավոր է նույն չարաբաստիկ կոռոուպցիայի դեմ պայքարել ոչ թե ասենք եվրախորհրդարանում մեզ վրա ավելորդ խոսակցություն չբերելու համար, այլ անել դա՝ բացառապես ազգային շահերից դրդված: Միայն հզոր ու հեռանկարային Հայաստանի հետ կարող են հաշվի նստել, հարգել մեր իրավունքները՝ անկախ այն բանից՝ հարգողը ռո՞ւսն է, թե՞ ամերիկացին…

 Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Ամենադիտված