Իսրայելի հայ համայնքը դեմ է Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելուն. բողոքի ակցիա կիրականացնեն
Հասարակություն
Այսօր՝ ժամը 14:00-ին, Իսրայելի հայ համայնքը Երուսաղեմի Արտաքին գործերի նախարարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնելու՝ ընդդեմ հրեական պետության կողմից Ադրբեջանին սպառազինությունների նորագույն տեսակների վաճառքի: Այս մասին տեղեկացնում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Ըստ որոշ չստուգված տվյալների՝ Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված միայն անօդաչու թռչող սարքերի ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ դոլար»,- նշում է արաբագետը։
Նշենք, որ այսօր Իսրայելում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է մոտ 12 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին