Ոչ մի վատ բան չեմ կարող ասել ֆուտբոլիստներիս վերաբերյալ. Էնրիկե
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությանը:
«Սա մեր օրը չէր: «Բարսելոնան» իր լավագույն խաղը չցուցադրեց, սակայն ոչ մի վատ բան չեմ կարող ասել ֆուտբոլիստներիս վերաբերյալ: Մենք մրցակցից հենց այսպիսի խաղ էինք ակնկալում: Թիմիս պարտության մեջ ես մեղավոր եմ 99,9%-ով, ոչ 100 տոկոսով: Դրա համար էլ հանդիսանում եմ մարզիչ: 11 մետրանոցի դրվագը չեմ տեսել, ասում են այնտեղ պետք է լիներ 11 մետրանոց, այլ ոչ թե տուգանային: Ամեն դեպքում մնում է միայն շնորհավորել «Ատլետիկոյին»»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու